Եվրո-2020․ Գերմանիան, Հոլանդիան, Խորվաթիան ու Ավստրիան եզրափակիչ փուլում են, օրվա բոլոր արդյունքները
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեց նախավերջին տուրը։ Տեղի ունեցան C, E, G, I խմբերում ընդգրկված թիմերի հանդիպումները։
Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին եւս չորս թիմեր՝ Գերմանիան, Հոլանդիան, Խորվաթիան ու Ավստրիան։
Եվրո-2020, ընտրական փուլ, 9-րդ տուր
C խումբ
Գերմանիա - Բելառուս՝ 4։0
Մատիաս Գինտեր, 41, Լեոն Գորեցկա, 49, Տոնի Կրոս, 55, 83
Հյուսիսային Իռլանդիա - Հոլանդիա՝ 0։0
E խումբ
Խորվաթիա - Սլովակիա՝ 3։1
Նիկոլա Վլաշիչ, 56, Բրունո Պետկովիչ, 60, Իվան Պերիշիչ, 74 - Ռոբերտ Բոժենիկ, 32
Հեռացում՝ Ռոբերտ Մակ (Սլովակիա), 66, երկրորդ դեղին քարտ
Ադրբեջան - Ուելս՝ 0։2
Կիֆեր Մուր, 10, Հարի Ուիլսոն, 34
G խումբ
Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2։1
Դավիդ Ալաբա, 7, Շտեֆան Լյայներ, 48 - Վլատկո Ստոյանովսկի, 90+3
Իսրայել - Լեհաստան՝ 1։2
Մունաս Դաբուր, 88 - Գժեգոժ Կրիխովյակ, 4, Կշիշտոֆ Պյոնտեկ, 54
Սլովենիա - Լատվիա՝ 1։0
Իգոր Տարասով, 53, ինքնագոլ
I խումբ
Ռուսաստան - Բելգիա՝ 1։4
Գեորգի Ջիկիա, 79 - Տորգան Ազար, 19, Էդեն Ազար, 33, 40, Ռոմելու Լուկակու, 72
Կիպրոս - Շոտլանդիա՝ 1։2
Գեորգիոս Էֆրեմ, 47 - Ռայան Քրիստի, 12, Ջոն Մաքգին, 53
Սան Մարինո - Ղազախստան՝ 1։3
Ֆիլիպո Բեռարդի, 76 – Բակտիյոր Զայնուտդինով, 6, Գաֆուրժան Սույումբաեւ, 22, Ալեքսեյ Շչետկին, 26