Իրանում վարորդները բողոքում են բենզինի գների բարձրացումից
Իրանի մի քանի քաղաքներում մեքենատերերը դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բենզինի գների բարձրացման դեմ բողոքի, տեղեկացնում է Mehr-ը։
Ավելի վաղ Իրանի նավթամթերքների բաշխման ընկերությունը հայտարարել էր բենզինի գների բարձրացման մասին. եթե մեկ լիտր բենզինն առաջ արժեր 10 հազար իրանական ռիալ, ապա հիմա մեկ լիտր բենզինի գինը հասել է 15 հազար ռիալի (12,7 սենթ)։ Ընդ որում՝ ամենամսյա լիցքավորման սահմանաչափը յուրաքանչյուր մասնավոր ավտոմեքենայի համար սահմանվել է 60 լիտր։ Բենզինի լրացուցիչ գնումներն արդեն կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։
Գների անսպասելի թանկացումը հայտարարվել է ԻԻՀ նավթի նախարար Բիջան Նամդարի հայտարարությունից մեկ օր հետո, որը խոստացել էր, որ վառելիքի գներն առաջիկայում չեն փոխվի։
Բենզինի գների բարձրացումից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ կառավարությունը մտադիր չէ դիվիդենդներ ստանալ այդ թանկացումից։ Նրա խոսքով՝ այդ քայլը նախաձեռնվել է Իրանի ժողովրդի, մանավանդ այն բնակիչների բարօրության համար, ովքեր տնտեսական դժվարություններ ունեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց