Շումախերի կինը բացատրել է, թե ինչու է գաղտնի պահում ամուսնու առողջական վիճակի մասին տեղեկությունները
Մի քանի օր առաջ հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի կնոջ՝ Կորինա Շումախերի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել առ այն, որ նա գաղտնի է պահում իր ամուսնու առողջական վիճակի մասին տեղեկությունները: Սակայն Կորինան բացատրել է, թե ինչով է պայմանավորված իր լռությունը: Այս մասին գրում է woman.ru կայքը:
2013 թվականին Միխայիլ Շումախերը դահուկ քշելու ժամանակ ստացել է գանգուղեղային վնասվածք, որն առողջական լուրջ խնդիրների պատճառ է դարձել: Մարզիկն ու իր ընտանիքը չէին շտապում մամուլին հաղորդել առողջության վերականգնման ընթացքի մասին, չնայած որ դա հետաքրքրում էր ամբողջ աշխարհին:
Այժմ պարզվել է, որ Շումախերի առողջական վիճակի մասին տեղեկությունները թաքցվում է ոչ միայն հասարակությունից, այլև մարզիկի մտերիմ շրջապատից: Օրերս ավտոարշավորդի նախկին մենեջեր Վիլլի Վեբերը հայտարարել է, որ Շումախերի կինն իրենից ևս գաղտնի է պահում մարզիկի վիճակը, քանի որ կարծում է, թե նա, իմանալով ճշմարտությունը, կպատմի բոլորին:
Ի վերջո Կորինան հարցազրույցում նշել է, որ Շումախերը հուսալի ձեռքերում է, ամեն ինչ արվում է նրան օգնելու համար և խնդրել է հասկանալ, որ նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները գաղտնի պահելը հենց մարզիկի ցանկությունն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր՝ 50-ամյա մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի կերպով տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց: Շումախերի առողջությամբ զբաղվել է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշկ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը