Գերմանական ձեռնարկությունները խնայում են աշխատուժի վրա
Գերմանիայի արդյունաբերական արտադրությունում այս տարի կարող է կրճատել ավելի քան 80 000 աշխատատեղ, գրում է Die Welt-ը։
Թերթը հստակեցնում է, որ այսօր, ինչպես երբեւէ, շատ մեծ է արտասահմանյան մրցակիցների կողմից գերմանական ինդուստրիայի վրա ճնշումը։ Եւ այն ժամանակ, երբ Չինաստանից մինչեւ Մեծ Բրիտանիա ներդրումային ծրագրեր են մշակվում արտադրությունը «սեղմելու» համար, իրենց գերմանանցի գործընկերները, հակառակը, ձգտում են խնայել աշխատուժի վրա։
Մասնավորապես, Daimler AG-ը նախօրեին հայտնել էր, որ առաջատար դիրքերում յուրաքանչյուր տասներորդ աշխատակիցը ենթակա է կրճատման։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է աշխատավարձի ֆոնդը 1,4 միլիարդ եվրոյով կրճատել։ Դեռ քանի վերացված աշխատատեղ կնստի այսպիսի տնտեսությունը, պարզ չէ, գրում է Die Welt-ը։ Պարզ է միայն, որ կլինեն հազարավոր ազատվածներ։
Daimler-ը միակ դեպքը չէ։ Թուլացող կոնյունկտուրաների մեջ են նաեւ Volkswagen AG-ը, Siemens AG-ը։ Ընդհանուր առմամբ, հոդվածի հեղինակը համարում է, որ Գերմանիայի ավտոարտադրողները տառապում են արտահանման նվազող ծավալներից եւ աշխարհում շարունակվող առեւտրային հակամարտություններից։ ԳԴՀ-ում գործազրկությունը այսօր կազմում է 5 տոկոս, պատմական չափանիշներով բավական ցածր թիվ է։ Սակայն որոշ դիտորդներ կարծում են, որ գործազրկության ոչ մեծ վտանգը բոլորովին չի վնասի երկրի արդյունաբերական արտադրությանը, այլ հակառակը՝ օգտակար կլինի նրա համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց