Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում «հայերն ապրում էին քոչվորների պես»
Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած ելույթի ընթացքում հայերին համեմատել է քոչվերների հետ և Հայաստանը անվանել է «երիտասարդ պետություն», հաղորդում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:
«Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայում նրանք հաճախ փոխում էին իրենց բնակության վայրը»,- ասել է նա:
Էրդողանը նաև հայտարարել է, որ այժմ իր երկրում «ապրում է 100 հազար հայ»: Ըստ նրա՝ նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մնացածը «ապօրինի ներգաղթյալներ են»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:
«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել էր Գրեհեմը հեռուստատեսությամբ հեռարձակվող Սենատի նիստի ժամանակ:
Սենատորը հավելել էր, որ սենատորները «չպետք է «գույներ հաղորդեն» կամ վերաշարադրեն պատմությունը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց