Անկանխատեսելիությունը ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերն է արդի աշխարհում. Ստոլտենբերգ
Անկանխատեսելիությունը ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերն է ժամանակակից աշխարհում։ Այս մասին «Գոլոս Ամերիկի»-ի հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ սառը պատերազմի ժամանակներում հստակ էր, թե որն է մարտահրավերը։ Հիմա ավելի շատ են տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները։ «Դժվար է կանխատեսել։ Դժվար է կանխատեսել չկանխատեսվածը։ Ինչեւէ՝ մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Ահա թե ինչու մենք պետք է լինենք ճկուն եւ պատրաստ արձագանքելու նոր ճգնաժամի առաջացման դեպքում»,- ասել է նա։
Սթոլթենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ն նորից պետք է ադապտացվի, մասամբ՝ այն պատճառով, որ Ռուսաստանը «դառնում է ավելի համառ, ապօրինաբար անեքսիայի է ենթարկել Ղրիմը»։ «Բայց դա նույնպես կապված է այն բանի հետ, որ մենք տեսնում ենք նոր սպառնալիքներ, նոր խնդիրներ՝ կիբեռզենք, հիբրիդային զենք, ինչպես նաեւ Չինաստանի վերելք։ Պետք է հասկանալ ուժերի համաշխարհային հավասարակշռության փոփոխության հետեւանքները մեր անվտանգության համար։ Կան նոր հնարավորություններ, բայց կան նաեւ ակնհայտ խնդիրներ։ Չինաստանն աշխարհում մեծությամբ երկրորդ պաշտպանական բյուջեն ունի։ Նրանք արդիականացնում են իրենց զինված ուժերը։ Վերջերս ցուցադրվեցին նոր հիպերձայնային միջմայրցամաքային հրթիռներ։ Բացի այդ, մենք, հասկանալի է, պետք է ամբողջովին գիտակցենք հետեւանքները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց