Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գրոհել են «Իսլամական ջիհադի» դիրքերի վրա
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ՌՕՈՒ-ն ուրբաթ գիշերը Գազայի հատվածում գրոհել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, գրում է tass.ru-ն:
«Այժմ ՑԱԽԱԼ-ը գրոհ է իրականացնում «Իսլամական ջիհադի» ահաբեկիչների օբյեկտների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հարձակումը պատասխան է պաղեստինցի ծայրահեղականների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծմանը:
Ավելի ուշ իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հարձակման է ենթարկվել նաև Հան-Յունիս քաղաքի կենտրոնակայանը։
Իսրայելի բանակի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի առավոտյան, երբ սկսվել է դիմակայության վերջին փուլը, Գազայի հատվածից արմատականները Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 450 հրթիռ: Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները խոցել են Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման տասնյակ թիրախներ։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազային հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի