Ես նրա թիկունքին կանգնած չեմ, ես չեմ ապրելու Հայաստանում, ամաչում եմ. Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
Hraparak.am-ը Մել Դալուզյանի և նրա մասին նկարահանվող ֆիլմի մասին զրուցել է Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ։
Ալավերդյանը նախ վրդովվել է՝ լսելով Մելինե Դալուզյանի անունը, ապա ասել. «Ձեր վարչապետն ասաց՝ ես նրա տերն եմ, պատին կծեփեմ, եթե որևիցե մեկը հակառակ բան ասի»:
Լրագրողի հարցին, թե քննարկվում է, որ Մելինե Դալուզյանը որակավորումից զրկվել է, քանի որ դոպի՞նգ է ընդունել, Ալավերդյանը պատասխանել է՝ իհարկե. «Իհարկե, դոպինգ․․․ «Ստանազանոլ», որը կոչվում է տղամարդու հորմոն։ Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթ եմ ստացել Միզազգային օլիմպիական կոմիտեից, որ էդ աղջիկն օգտագործել է չթույլատրվող նյութ։ Սրանից հետո մեռել է, նա իմ համար էլ չկա, ես չունեմ իր հետ կապ, ես չգիտեմ իրեն, ես չեմ ճանաչում․․․ ինքը փոխել է անուն-ազգանուն, ինքը փոխել է իր հայրենիքը, մայրենիքը, կնքամայրը, կնքահայրը»:
Այնուհետև Ալավերդյանը նշել է. «6-7 տարի արդեն (2018-ի դրությամբ Հայաստանի ծանրամարտի հավաքականը որակազրկրկված էր և միայն 12 մարզիկի վրա այն չէր տարածվում) ինքը չկա։ Իսկ զրկվել ենք իրա պատճառով ևս․․․ ոչ միայն իր պատճառով։ Ինքն էլ հետը՝ 19․ միանշանակ, դոպինգ են օգտագործել։ Բայց նա այստեղ չէ։ Որտե՞ղ է նա մարզվում, ոչ մի տեղ: Նա 6-7 տարի է չկա, նա տղան ու աղջիկը դեռ չի ջոկում, բայց ես նոյեմբերյանցի տղա եմ, ապրում եմ Երևանում, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եմ և չեմ ուզենա, որ նրան երբևէ համեմատեն Սիմոն Մարտիրոսյանի հետ, Անդրանիկ Կարապետյանի, Գոռ Մինասյանի հետ, Ռուբեն Ալեքսանյանի հետ, Մկրտչյան Հակոբի․․․ Տղաներ, որոնք ամոթից գետինն են մտնում, հավասարեցրեք նրանց, խնդիր չկա, բայց ես հայ ազգի զավակ եմ, իմ ազգի զավակը պետք է լինի ամենամաքուր աղջիկն ու տղան»:
Լրագրողի դիտարկմանը, թե վերոնշյալները հայտնի՞ սպորտսմեններ են, նրանց մասին ֆիլմեր կա՞ն, Ալավերդյանն ասել է. «Ո՜չ, նրանց ո՞վ է բանի տեղ դնում․․․ որովհետև նրանք տղա են, աղջիկ են․․․ երկու անգամ ունեցել ենք 2 չեմպիոն Եվրոպայից, ոչ մեկը չի ընդունել, ոչ էլ նրանց բարևել են։ Էսօր Դուք խոսում եք մի անձի մասին․․․ բերանս բացել եք տալիս․․․ Մելինե Դալուզյանը մահացած է։ Նա Սիմոն չէ, նա Գոռ չէ, նա Անդրանիկ չէ․․․նա Հռիփսիմե չէ․․․Նազիկ․․․ ախր, տականքների հետևից եք գնում, գնացեք արեք։ Ի՞նչ եք ուզում մեզնից»։
Անդրադառնալով վարչապետի՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ արած դիտարկմանը, Ալավերդյանը նշել է, «Ձեր վարչապետը, նա իմը չէ, ասում է՝ ես նրա թիկունքին կանգնած եմ։ Ես իրա թիկունքին կանգնած չեմ․․․ես չեմ ապրելու Հայաստանում։ Ես ամաչում եմ, հայ տղամարդ լինելով, ամաչում եմ Հայաստանում ապրել․․․մենք ասել ենք՝ աղջիկ ջան, մի՛ արա, ասել է՝ աղջիկը դու ես»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը