Նենսի Փելոսին Թրամփին մեղադրել է կաշառակերության մեջ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթի ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կաշառակերության մեղադրանքները: Այս մասին դեմոկրատների առաջնորդը հայտնել է նոյեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, գրում է The New York Times պարբերականը:
«Նախագահի կողմից պաշտոնների նշանակված մարդիկ միանշանակ տեղեկություններ են հաղորդել: Նրանց ջախջախիչ ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ Թրամփը «չարաշահել է իշխանությունը և խախտել է իր երդումը»՝ սպառնալով կասեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ իր քաղաքական հակառակորդի դեմ հետաքննություն անցկացնելու դիմաց:
Փելոսին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը գործել է quid pro quo («ծառայություն հանուն ծառայության») սկզբունքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց