Թուրքիան «Իսլամական պետության» 8 գրոհայինների արտաքսում է Գերմանիա և Մեծ Բրիտանիա
Թուրքիան հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիա և Գերմանիա է արտաքսում «Իսլամական պետություն» խմբավորման 8 ահաբեկիչների, որոնց գերեվարել էին թուրք զինվորականները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
«Շարունակվում է ԻՊ-ի գրոհայինների արտաքսման ընթացակարգը դեպի այն երկրներ, որտեղից նրանք եկել են։ Ներկա պահին բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը նրանց՝ Թուրքիայից դուրս բերելու հարցով, ավարտվել են։ Խոսքը մեկ բրիտանացի և 7 գերմանացի քաղաքացիների մասին է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր երկուշաբթի օրվանից «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արտաքսման մասին դեպի այն երկրներ, որտեղից նրանք ծագում են։ Խմբավորման առաջին անդամը, որը ամերիկյան ծագում ունի և ուղարկվել էր Հունաստան, չի ընդունվել Հունաստանի իշխանությունների կողմից։ Ներկա պահին նա գտնվում է երկու անցակետերի միջև՝ չեզոք գոտում։
Ավելի ուշ Թուրքիայի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն երաշխիքներ է տվել գրոհայինների ընդունման հարցով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց