Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, ցավակցություն է հայտնել Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայկական համայնքում հայ հոգևորականների սպանության առնչությամբ։
«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։
Նա նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող տարածքներում քրիստոնյաների նկատմամբ բռնության և ահաբեկչության գործողությունները վրդովմունք են առաջացնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ղամիշլիում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր վերջին հրաժեշտի արարողությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց