Ամերիկացի սենատորն Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը
Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել է, որ արգելափակել է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը Սենատի կողմից, գրում է The Hill պարբերականը:
Գրեհեմն օգտվել է կանոնից, ըստ որի՝ մի սենատոր կարող է արգելափակել բանաձևի ընդունումն ամբողջ պալատի կողմից:
«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Գրեհեմը հեռուստատեսությամբ հեռարձակվող Սենատի նիստի ժամանակ:
Սենատորը հավելել է, որ սենատորները «չպետք է «գույներ հաղորդեն» կամ վերաշարադրեն պատմությունը»:
Նիստի ժամանակ բանաձևն առաջարկել է ընդունել Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի դեմոկրատ անդամ Ռոբերտ Մենենդեսը:
«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդու իրավունքների և մարդկության դեմ հանցագործությունների խախտումները, ինչպես նաև էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը»,- հայտարարել է Մենենդեսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր քվեարկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց