Կատարի էմիրը հպատակներին անձրեւի համատարած աղոթքի կոչ է արել
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին հպատակներին հինգաշբթի՝ նոյեմբերի 14-ի առավոտյան անձրեւի համատարած աղոթքի կոչ է արել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կատարյան QNA լրատվական գործակալությանը։
Չնայած հոկտեմբերից արվող եղանակի կանխատեսումներին, թե հորդառատ անձրեւներ կլինեն, լիարժեք անձրեւ էմիրությունում չի եղել ապրիլից, միայն վերջին շաբաթում թույլ անձրեւ է տեղացել Կատարի առանձին շրջաններում։ Անցած կիրակի անձրեւը մայրաքաղաք Դոհայում հինգ րոպե էլ չտեւեց։
Գործակալության տեղեկատվությամբ՝ էմիրը կոչ է արել աղոթք անել երկրի բոլոր մասերում։ Նա նույնպես կմասնակցի աղոթքին Կատարի մզկիթներից մեկում։
Մուսուլմանների հատուկ աղոթքը անձրեւի մասին արաբերեն կոչվում է «իսթիսկաա», արաբական միապետությունների կառավարիչները հաճախ փորձում են նրա ուժը, երբ չորային տարածաշրջանում կես տարուց ավելի անձրեւներ չեն լինում։ Կատարը ամենաերաշտոտ վայրերից մեկն է աշխարհում, որտեղ մեկ տարում ընդամենը 80 միլիմետր տեղումներ են գալիս (օրինակ, Մոսկվայում տեղումները միջինը 10 անգամ ավելի են)։
Անցյալ տարին էմիրությունում արտասովոր անձրեւային էր, ուժեղ անձրեւներն սկսվեցին հոկտեմբերից, ինչի պատճառով քաղաքների շատ փողոցներ հեղեղվեցին, եւ մարդիկ չէին կարողանում տեղաշարժվել մեքենաներով։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են