Կինը 11 տարի փակի տակ է պահել իր երեխաներին, վերջիններիս փախուստից հետո նա ինքնասպանություն է գործել (լուսանկարներ)
ՌԴ Չելյաբինսկի մարզի Ուստ Կատավ քաղաքի 55-ամյա բնակչուհի Դինա Ազիզովան 11 տարի երեք երեխաներին` 20 և 11 տարեկան աղջիկներին և 15 տարեկան որդուն, փակի տակ է պահել, գրում է woman.ru գործակալությունը:
Երեխաները հաջողացրել են փախուստի դիմել, որից հետո կինը տագնապի մեջ այրել է տունը և ինքնասպանության դիմել: Ինչպես հետաքննության արդյունքում է պարզ դարձել` կինը հոգեկան խնդիրներ է ունեցել և տարիներ շարունակ վախեցել է երեխաներին «մարդկանց մեջ թողնել»: Երեխաների գոյության մասին որևէ մեկը տեղյակ չի եղել:
Դեպքին նախորդող շաբաթ օրն ավագ դուստրը վիճաբանություն է ունեցել մոր հետ` դաստիարակչական այդ մեթոդների հետ կապված: Հասկանալով, որ ոչինչ չի փոխվի նման կերպ ապրել շարունակելու դեպքում` երեխաները փախուստի են դիմել: Հուսահատ մայրը դիմել է ոստիկանություն, որին էլ հաջողվել է գտնել երեխաներին. վերջիններս կտրականապես հրաժարվել են տուն վերադառնալ:
Երեխաների խոսքով` մայրն ինքն է զբաղվել իրենց կրթությամբ. իրենք գիտեն գրել և կարդալ, սակայն սոցիալական զարգացվածության առումով հետ են մնում իրենց հասակակիցներից: Երեխաները նաև մորից թաքուն օգտվել են ինտերնետից` չնչին կապ հաստատելով արտաքին աշխարհի հետ:
Երեխաների հայրը, որն այժմ 70 տարեկան է, վաղուց է լքել ընտանիքը` Կուրգանի շրջանում աշխատելու նպատակով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց