Հոնկոնգում հատուկ ջոկատ կստեղծեն խռովությունները ճնշելու եւ կարեւոր օբյեկտները պաշտպանելու համար
Հոնկոնգում 80 մարդուց բաղկացած հատուկ ջոկատ կձեւավորվի: Երկրում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները, հաղորդում է South China Morning Post-ը:
Ակնկալվում է, որ զինյալներ կներգրավվեն նաեւ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամի նստավայրը պաշտպանելու համար:
Հատուկ ջոկատում կամավորական հիմքով կընդունվեն ուժայիններ, որոնք ապստամբությունները եւ բանտերում խռովությունները ճնշելու պատրաստվածություն են անցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի օրվանից Հոնկոնգում անկարգությունների նոր ալիք է սկսվել: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ռեզինե փամփուշտներ են կիրառել, այդ թվում մի շարք համալսարանների տարածքում: Ցուցարարների հիմնական մասն ուսանողներ են:
Ամռան սկզբին Հոնկոնգում հակակառավարական զանգվածային ցույցեր են սկսվել: Ցուցարարները բողոքում են արտահանձնման մասին ընդունված օրինագծից, որը թույլ է տալիս իրավախախտներին արտահանձնել Չինաստանին: Չնայած փաստաթղթի հետ կանչմանը, ընդդիմության աջակիցները շարունակում են ցույցերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց