«Թող ինձ ինչ ժամկետ ուզում են տան, բայց նրանց ազատ արձակեն». Աթամբաևը պահանջել է ազատ արձակել իր կողմնակիցներին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն իր կողմնակիցների կողմից չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ պահանջել է ազատ արձակել իր աջակիցներին, որոնք ձերբակալվել են նախկին նախագահի ձերբակալության հատուկ գործողության ժամանակ անկարգությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Արդար և գլխավորը՝ օրինական կլինի ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են 2019 թվականի օգոստոսի 7-8-ը Կոյ Տաշ գյուղում տեղի ունեցած դեպքերի գործով»,- գրել է Աթամբաևը հայտարարության մեջ:
Նախկին նախագահի խոսքով՝ այժմյան իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այդ մարդիկ մեղավոր չեն, և պատրաստակամություն է հայտնել, որ ինքը պատիժ կրի, բայց այդ մարդիկ ազատ արձակվեն:
«Եթե ինչ-որ հարցեր կան, թող ինձ տան դրանք: Թող ինձ ինչ ժամկետ ուզում են տան, ես այս իշխանության օրոք ամեն ինչի պատրաստ եմ: Բայց բոլոր մարդիկ, ովքեր ձերբակալվել են օգոստոսի 7-8-ի դեպքերի գործով, պետք է ազատ արձակվեն: Նրանք մեղավոր են զուտ նրա համար, որ հավատացել են արդարությանը, օրենքներին, երկրի սահմանադրությանը»,- հայտարարել է նախկին նախագահը:
Օգոստոսի 7-8-ի դեպքերն Աթամբաևը բնութագրել է որպես հատուկջոկատայինների ապօրինի ներխուժում իր տուն:
Նշենք, որ Ղրղզստանի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ, նա մեղադրվում է 12 քրեական գործերով, այդ թվում՝ սպանություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում, կոռուպցիա և այլն:
Հիշեցնենք, որ օգոստոսին հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ էր դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի