Ռուսաստանաբնակ գործարար Ալբերտ Ավդոլյանը մարել է ռուս թոշակառուի 5 մլն ռուբլու չափով պարտքը (լուսանկար)
Հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ գործարար Ալբերտ Ավդոլյանն Իրկուտսկի մարզի Ուստ Կուտ քաղաքի թոշակառու Սվետլանա Պշեննիկովայի պարտքն ամբողջությամբ մարել է, գրում է kp.ru-ն:
2005 թվականին երկրագետ, պատմության ուսուցչուհի Պշեննիկովան բանկից 700 հազար ռուբլի գումար է վերցրել՝ Հայրենական մեծ պատերազմի տեղի վետերանների մասին գիրք գրելու նպատակով: Ուստ Կուտի քաղաքապետարանը խոստացել էր մարել թոշակառուի վարկը, սակայն արդյունքում վերջինս ստիպված է եղել անձամբ մարել այն:
Սվետլանան ծանոթներից գումար, ինչպես նաև բարձր տոկոսադրույքով միկրովարկեր է վերցրել: Արդյունքում՝ 15 տարվա ընթացքում վարկի գումարն աճել և դարձել է 5 միլիոն ռուբլի: Թոշակառուի ունեցվածքը կալանքի տակ է դրվել, և մի քանի տարի կենսաթոշակից պահումներ են արվել:
Արդյունքում թաշակառուի վարկը մարել է Ավդոլյանը, որը երկար տարիներ ապրել է Իրկուտսկի մարզում, իսկ այժմ Իրկուտսկում «Ապագայի մեկնակետ» անվանմամբ կրթական արդիական համակարգով հագեցած կրթական կենտրոն է կառուցում, որը նախատեսված է նաև որբերի համար:
Տեղեկանալով իր վարկի մարման մասին՝ Սվետլանա Պշեննիկովան հայտարարել է, որ բառերն ավելորդ են՝ իր երախտագիտությունն Ավդոլյանին արտահայտելու համար: Նրա խոսքով՝ հիմա նա կենսաթոշակն ամբողջությամբ է ստանում և գիշերը հանգիստ է քնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց