Պորոշենկոյին մեղադրում են բանակից 34 միլիոն գրիվնա գողանալու համար
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական, փաստաբան Անդրեյ Պորտնովը երկրի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է բանակի համար նախատեսված դրամական միջոցները մսխելու համար: Այդ մասին Պորտնովը գրել է Telegram-ի իր էջում, գրում է ukranews.com-ը:
Պորտնովի խոսքով՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանն արձագանքել է իր դիմումին և հարկադրել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին Պորոշենկոյի դեմ հերթական քննությունը սկսել:
Փաստաբանը հայտարարել է, որ 2014 թվականի հուլիս ամսին Պորոշենկոյի մերձավորները բանակին պատկանող 34 միլիոն գրիվնան փոխանցել են Linway Management LLP արտասահմանյան ընկերությանը: Կոռուպցիոն սխեմայում ենթադրաբար ներքաշված է նաև «Ուկրէքսիմբանկ»-ը, որը պատկանում է Պորոշենկոյի կնոջ ազգականին:
«Դուք սեփական գրպանը նախընտրեցիք պետական շահից, և մենք քայլ առ քայլ ձեր դիմակը կպատռենք»,- հավելել է Պորտնովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց