Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կայցելի Բաքու
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նոյեմբերի 14-ին կայցելի Բաքու եւ կմասնակցի աշխարհի հոգեւոր առաջնորդների գագաթաժողովի բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով պատրիարքի մամուլի ծառայությանը։
«Այցի շրջանակում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը կօծի նաեւ Բաքու քաղաքի Ուղղափառ սուրբ կանանց տաճարը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։
Բաքվում նոյեմբերի 14-15-ին տեղի կունենա աշխարհի կրոնական առաջնորդների II գագաթաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ՈւՄՎ) նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին եւ ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։ Հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգեւոր առաջնորդներ տարբեր երկրներից։ Գագաթաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը եւ Ադրբեջանի իշխանությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց