Պուտինը կառավարության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում նիստի ժամանակ հորդորել է կառավարության անդամներին հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել:
Նա նշել է, որ, իր կարծիքով, կառավարության անդամները գրիպի վտանգի տակ են, քանի որ աշխատանքի բերումով առավել շատ են շփվում մարդկանց հետ, գրում է RT կայքը:
Նախագահը նաև հետաքրքրվել է, թե նախարարներից քանիսն են պատվաստումներ ստացել: Պարզվել է, որ պետության ղեկավարը ներառյալ՝ պատվաստվել են ընդամենը չորս անձինք:
Պուտինը նաև խնդրել է մտածել այս ուղղությամբ և դրան նույնպես կարևորություն տալ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ 13 տարվա ընթացքում երկրում գրիպով հիվանդացության դեպքերը նվազել են ավելի քան 13 անգամ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց