Հայաստան-Ջիբրալթար 4-0. Վարդան Թովմասյանի շքեղ տուգանայինը 35 մետրից (տեսանյութ)
Մ 15 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4:0 հաշվով այսօր վստահ հաղթանակ է տարել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ: Մոտ 35 մետրից կատարած շքեղ տուգանային հարվածով այս խաղում ևս հաշիվը բացել և Հայաստանի հավաքականին առաջ է մղել Վարդան Թովմասյանը:
Մեկական գնդակ իրենց հաշվին գրանցել են Ռոնալդ Մելքումյանը, Ալեն Ղալթախչյանը և Դավիթ Մկրտչյանը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ՈՒԵՖԱ-ի զարգացման միջազգային մրցաշարում Մ 15 տարեկանների մեր հավաքականը առաջին խաղում ոչ ոքի էր խաղացել Հունգարիայի հավաքականի դեմ, ապա հաղթել Բելառուսի իրենց տարեկիցներին: Հայաստանի Մ 15 տարեկանների հավաքականը 7 միավորով այս պահին գլխավորում է ՈՒԵՖԱ-ի զարգացման միջազգային մրցաշարը: Մրցաշարի հաղթող հավաքականի անունը հայտնի կդառնա Բելառուսի և Հունգարիայի միջև ընթացող հանդիպման ելքով պայմանավորված:
Հիշեցնենք, որ Մ 15 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Վարդան Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը