Ասադը խոսել է տարիներ շարունակ հարցազրույց չտալու պատճառների մասին
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու վերջին տարիներին հարցազրույց չի տվել, և հստակեցրել է ԶԼՄ-ների հետ կապը վերահաստատելու պատճառները:
«Թուրքական ներխուժումից հետո ամբողջ աշխարհում, տարածաշրջանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նորից իմ երկիրն առաջնային պլան են մղել»,- նշել է նախագահը`պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել կրկին հարցազրույց տալ:
«Երկրորդ հերթին, ես կարծում եմ, որ հասարակական կարծիքն աշխարհում և հատկապես Արևմուտքում վերջին մի քանի տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Մարդիկ հասկանում են, որ շատ պաշտոնյաներ Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Յեմենում տեղի ունեցած իրադարձությունների մասին չափից շատ կեղծ տեղեկություններ են հաղորդել: Նրանք գիտակցում են, որ սուտ կա, բայց չգիտեն` որն է ճշմարտությունը: Իմ կարծիքով` ժամանակն է խոսել այդ ճշմարտության մասին»,- հավելել է Ասադը:
Նախագահը հավելել է, որ նախկինում բազմիցս հարցազրույցներ է տվել արևմտյան ԶԼՄ-ներին, սակայն, իր պնդմամբ, վերջիններս իրականությունն արտացոլող տեղեկություն ստանալու փոխարեն փորձում են սենսացիա ստեղծել: Հենց դա է պատճառը, որ տարիներ շարունակ պետության ղեկավարը հրաժարվել է հարցազրույցներ տալուց:
Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու նպատակով «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողություն իրականացնելու մասին: Այն պետք է ծառայի որպես պաշտպանիչ գոտի թուրքական սահմանի համար: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համատեղ գործողությունների իրականացման հուշագիր է ընդունվել:
Փաստաթղթի համաձայն` Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը և սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից մուտք են գործել Թուրքիայի կողմից ստեղծված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուն սահմանակից տարածքներ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին հայտարարել է, որ քրդերն ավարտել են անվտանգության այս գոտուց իրենց զինված ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց