Լուկաշենկոն վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ Եվրամիության անդամ երկիր կայցելի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2016 թվականից ի վեր առաջին անգամ Եվրամիության անդամ երկիր կայցելի. Լուկաշենկոն կայցելի Ավստրիա, գրում է РИА Новости-ն:
Երկար ժամանակ Լուկաշենկոյի այցը Եվրամիության անդամ երկրներ անհնարին է եղել նրա դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:
Այնուամենայնիվ, Եվրամիության հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, որի պատճառը, ըստ գործակալության, նաև Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի վերաբերյալ Մինսկի դիրքորոշումն է, Բրյուսելը չեղարկել է Բելառուսի և անձամբ Լուկաշենկոյի դեմ կիրառվող գրեթե բոլոր պատժամիջոցները:
Պատժամիջոցների չեղարկումից հետո մի քանի անգամ Լուկաշենկոյին հրավիրել են Եվրամիության անդամ երկրներ, սակայն այցն այդպես էլ տեղի չի ունեցել:
Բելառուսի նախագահի այցն Ավստրիա տեղի կունենա նոյեմբերի 11-12-ը: Բելառուսի և Ավստրիայի միջև դիավանգիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: Բելառուսի դեսպանատունն Ավստրիայում իր աշխատանքները սկսել է 1993 թվականին, իսկ ավստրիական դիվանագիտական առաքելությունը Բելառուսում բացվել է 2016 թվականին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց