Մարգարիտա Սիմոնյանն Էվո Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել RT հեռուստաալիքում
RT ռուսական միջազգային բազմալեզու հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բոլիվիայի՝ հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել հեռուստաընկերությունում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մորալեսին առաջարկում եմ շատ հետաքրքիր աշխատանք իսպանալեզու RT-ում: Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան արդեն երկրորդ տարին է՝ վարում է իր շոուն մեր հեռուստաընկերությունում: Հետո արդեն կտեսնենք՝ ճակատագիրն ինչ կանի»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը Թելեգրամում:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, հրաժարական է տվել:
Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին գրանցել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի «պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել էին բողոքի ակցիաների ժամանակ»: Հեռուստատեսային ելույթում Մորալեսը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել «հարձակվելը քույրերի և եղբայրների վրա, դադարել հրդեհել և ավերել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց