Բիրմինգհեմ-Թուրքիա թռիչքի ժամանակ բորտուղեկցորդուհին ծանր այրվածքներ է պատճառել 7-ամյա երեխային
Jet2 ավիաընկերության ինքնաթիռում` Բիրմինգհեմ-Թուրքիա թռիչքի ժամանակ, բորտուղեկցորդուհին պատահաբար ծանր այրվածքներ է հասցրել 7-ամյա Ամինա Խանին: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ բորտուղեկցորդուհին ցանկացել է երեխայի մորը փոխանցել տաք թեյը: Բաժակն ամուր փակված չի եղել և թեյը թափվել է երեխայի վրա` այրելով ոտքը, որովայնն ու մարմնի այլ հատվածներ:
Ինքնաթիռում փորձել են պարզել, թե կա՞ արդյոք բժիշկ, սակայն ուղևորներից որևէ մեկը չի արձագանքել: Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմը չի ունեցել անգամ առաջին օգնության բժշկական պարագաներ` երեխային օգնելու համար:
Ամինայի մարմնի այրված հատվածները ծածկել են սառը թրջոցներով: Երեխայի ընտանիքը հայց է ներկայացրել ավիաընկերության դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց