Ճապոնուհիներին արգելել են աշխատանքի վայրում օպտիկական ակնոց կրել
Ճապոնիայում տարբեր ոլորտի աշխատակցուհիներին ընկերության ղեկավարներն արգելել են աշխատանքի վայրում օպտիկական ակնոց կրել, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել երկրում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կանայք հայտարարել են, որ ղեկավարները նման արգելք են դրել` պատճառաբանելով, որ «ակնոցը սառը կնոջ տպավորություն է թողնում և խանգարում է հաճախորդների հետ անմիջական շփմանը»:
Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում թեմայի շուրջ, տեղադրվում են ծաղրանկարներ: Նշվում է, որ արգելքը վերաբերվում է միայն կանանց, քանի որ տղամարդկանց առաջ գործատուները նման պայման չեն դրել:
Ճապոնուհիները դժգոհում են, որ ղեկավարներն առաջնորդվում են կանանց դերի մասին հին կարծրատիպերով և իրենց ստիպում են համապատասխան տեսք ունենալ և նշում են, թե դա կարող է ազդել ընկերության եկամուտների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց