Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բեռլին կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի (ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտե) նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ: Այս մասին գրում է nytimes.com-ը:
Պոմպեոն Բեռլինում է գտնվում Բեռլինի պատի փլուզման 30-ամյակին նվիրված տոնակատարության առթիվ:
«Արևմուտքը, մենք բոլորս Բեռլինի պատի փլուզման հպարտ պահից ի վեր մոլորության մեջ էինք: Մենք կարծում էինք, որ կարող ենք մեր ռեսուրսները դաշինքներից ու մեր բանակից այլ ուղղությամբ տանել, սակայն սխալվեցինք: Մենք սխալվեցինք և չկարողացանք կանխատեսել այն քաղաքական ուղղությունը, որն ընտրել են շատ պետություններ: Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ»,- հայտարարել է Պոմպեոն:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ «անգամ այս րոպեներին, երբ մենք խոսում ենք», ռուսական կառավարության անդամները ոստիկանական ստուգումներ են իրականացնում, տանջանքների ենթարկում Ղրիմի թաթարներին և ուկրաինացիներին, որոնք «պայքարում են ռուսական ագրեսիայի դեմ», և այդ պատճառով էլ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ եվրոպական երկրները կախված լինեն ռուսական էներգետիկ ռեսուրսներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց