Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված բնույթ. Սերգեյ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վիճակին, սիրիական հարցի կարգավորմանն ու մի շարք այլ թեմաների: Անդրադառնալով հարցին՝ հայ-ռուսական հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:
«Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին: Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները՝ վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների և համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Բարձրագույն և բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական և միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն. Վ. Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ. Ա. Մեդվեդևի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար»,- ասել է նա: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը, իսկ Երևանի վարած արտաքին քաղաքականությունն, ըստ Լավրովի, կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի