Հյուսիսային Իռլանդիայում պատահաբար Թյուդորների ոսկյա գանձերն են գտել
Հյուսիսային Իռլանդիայում տեղի բնակիչները XVI դարի ոսկյա մետաղադրամների գանձ են գտել։ Գտածոյի արժեքը 100 000 ֆունտ սթեռլինգ է գնահատվում, հայտնում է RG-ը։
Metro-ն տեղեկացնում է, որ մետաղադրամները Բալիկասլա քաղաքի մոտ գտել են 44-ամյա Պոլ Ռեյնարդը եւ 52-ամյա Մայքլ Գվինը։ Տղամարդիկ մետաղորսիչով եկել են դաշտ, որպեսզի գտնեն կորած ամուսնական մատանին։ Սկզբում նրանք պայտ եւ 50 փենսանոց են գտել, իսկ ժամուկես հետո հայտնաբերել են գանձը։
Դրա մեջ եղել է 1546 թվականի՝ Էդուարդ VI երիտասարդ թագավորի կառավարման ժամանակների հազվագյուտ մետաղադրամ, որի արժեքը կարող է հասնել 3000 ֆունտի։ Հենրիխ VIII-ժամանակաշրջանի մեկ այլ մետաղադրամը գանձ որոնողներին կարող է 5000 ֆունտ բերել։ 84 մետաղադրամներից բաղկացած ամբողջ գանձը փորձագետները գնահատում են 100 000 ֆունտ սթեռլինգ։
Մետաղադրամներն ուղարկվել են Օլսթերնի թանգարան՝ պաշտոնական նույնականացման եւ փորձագետների կողմից գնահատման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց