Բրիտանական երեք կուսակցություն պայմանավորվել է ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել Brexit-ին
Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնության է հասել Ուելսի կուսակցության և «Կանաչների» կուսակցության հետ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում մարտավարական քվեարկության շուրջ՝ Brexit-ը կանգնեցնելու նպատակով: Այս մասին հինգշաբթի հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Ջո Սիունսոնի հայտարարությունը:
«Մենք ուրախ ենք, որ համաձայնություն է ձեռք բերվել: Սա կարևոր իրադարձություն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են աջակցել այն թեկնածուներին, որոնք կողմ են ԵՄ-ին անդամակցությունը պահպանելուն»,-Սուինսոնի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգմանը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի խոսքով՝ այս հետաձգումը, հավանաբար, վերջինը կլինի:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Բորիս Ջոնսոնը հավաստիացնում էր, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց