Ջոնսոնն ընդդիմության առաջնորդին համեմատել է Ստալինի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին համեմատել է ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի հետ (1924-1953): Այս մասին իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդը գրել է The Daily Telegraph պարբերականում:
Ջոնսոնի խոսքով՝ «երբ պետության քաղաքացին ամեն առավոտ արթնանում է ժամը 5-ին, որպեսզի պատրաստի իր խանութը, երբ ինչ-որ մեկը վտանգում է իր խնայողությունները` ինչ-որ գաղափարի կամ նոր արտադրանքի համար, երբ ինչ-որ մեկը քաջություն ունի նոր շուկա ստեղծելու՝ իրենց երկրում կամ արտերկրում, մենք չենք ծիծաղում նրանց վրա»:
«Ջերեմի Քորբինի օրոք ժամանակակից Լեյբորիստական կուսակցության ողբերգությունն այն է, որ նրանք ներքուստ այնքան են ատում շահույթ ստանալու ձգտումը և այնքան կբարձրացնեն հարկերը, որ կքանդեն երկրի բարգավաճման բուն հիմքը»,- հայտարարել է Ջոնսոնը և հավելել. «Նրանք ձևացնում են, իբրև իրենց ատելությունն ուղղված է միայն որոշ միլիարդատերերի, բայց նրանք այնպիսի հաճույքով ու վրեժխնդրությամբ են հետապնդում մարդկանց, ինչպիսին եղել է Ստալինի ժամանակներում՝ կուլակների հետապնդման ժամանակ»:
Ջոնսոնի հոդվածը հրապարակվել է համընդհանուր ընտրարշավի պաշտոնական մեկնարկի օրը: Տեղական ժամանակով կեսգիշերին լուծարվել է խորհրդարանը, իսկ նոյեմբերի 6-ին Ջոնսոնը պետության միապետ Էլիզաբեթ 2-րդ թագուհու մոտ կայանալիք ընդունելության ժամանակ պետք է պաշտոնապես հայտարարի արշավի մեկնարկի մասին:
Դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում կընտրվի խորհրդարանի Համայնքների պալատի նոր կազմը: Կուսակցությունը, որը կհավաքի ձայների մեծամասնությունը, իրավունք կստանա կառավարություն ձևավորել:
Արտահերթ ընտրությունների օգնությամբ Ջոնսոնը մտադիր է փակուղուց դուրս բերել Brexit-ի շուրջ գործարքի համաձայնեցման գործընթացը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի