Անգելա Մերկելը պատմել է իր պատանեկության երազանքի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-ամյակին ընդառաջ հարցազրույց է տվել «Der Spiegel» շաբաթաթերթին, որում ասել է, որ պատանեկության տարիներին երազում էր մեքենայով շրջել Ամերիկայում, հաղորդում է Interfax-ը:
Պատասխանելով հարցին, թե ինչ կաներ նա, եթե Բեռլինի պատը չքանդվեր, կանցլերն ասել է. «Ես կկատարեի իմ երազանքը. Գերմանիայում կանայք թոշակի են անցնում 60-ից, հինգ տարի առաջ ես կվերցնեի անձնագիրս և կգնայի Ամերիկա: Գերմանիայում թոշակառուներն ազատ ճանապարհորդում են. եթե դու, որպես սոցիալական աշխատող, այլևս պետք չես, կարող ես մեկնել»:
Պատի անկման պահին Գերմանիայի ապագա կանցլերը 35 տարեկան էր: Դրանից առաջ, ըստ նրա, ինքը կշրջագայեր Գերմանիայում:
«Բայց իմ առաջին մեծ ճանապարհորդությունը կլիներ դեպի Ամերիկա՝ դրա տարածքի, բազմազանության, մշակույթի պատճառով: Տեսնել ժայռերը, մեքենա վարել և լսել Բրյուս Սպրինգսթինին. սա էր իմ երազանքը», - կիսվել է կանցլերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց