ԱՄՆ-ը սկսել է Կլիմայի պայմանագրից դուրս գալու գործընթացը
Միացյալ Նահանգները սկսել է 2015 թվականի Փարիզի կլիմայի պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը:
Այդ մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով պաշտոնական դիմումը փոխանցել է ՄԱԿ:
Դեռ նախագահ ընտրվելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի պայմանագիրը հակասում է Միացյալ Նահանգների տնտեսական շահերին և «ուրիշ երկրներին առավելություն է տալիս ԱՄՆ-ի նկատմամբ»:
Եվրոպական միությունն արձագանքել է Փարիզի կլիմայի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու գործընթացի մեկնարկին:
«Մենք ափսոսանք ենք հայտնում Փարիզի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Մենք մեր ամերիկացի ընկերների հետ միասին ենք աշխատել արդեն ուժի մեջ գտնվող և 194 պետություն միավորած այդ փաստաթուղը կայացնելու համար: Նույնիսկ ածխաթթու գազ արտանետող ամենախոշոր երկրներից մեկի բացակայության դեպքում մենք կշարունակենք իրականացնել պայմանագիրը և կրճատել մեր մոլորակի համար վնասակար արտանետումները»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչ Մինա Անդրեևան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց