Հնդկաստանի Գերագույն դատարանը պահանջել է դադարեցնել խոզանի այրումը թունամշուշի պատճառով
Հնդկաստանի Գերագույն դատարանը պահանջել է հյուսիսային Հարյանա, Ութար-Փրադեշ եւ Փենջաբ նահանգների կառավարություններից անհապաղ դադարեցնել խոզանն այրելը դաշտերում, որը վերջին շաբաթվա ընթացքում հանգեցրել է օդի չափազանց բարձր աղտոտվածության երկրի մայրաքաղաք Նյու Դելիում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Եթե խոզանի այրումը շարունակվի, ապա այդ շրջանների վարչակազմերի բոլոր անդամները պատասխանատվության կենթարկվեն»,- նախօրեին ասել են Գերագույն դատարանում՝ ավելացնելով, որ այդ որոշումը չկատարելը սպառնում է հյուսիսային նահանգների իշխանություններին «ամենալուրջ հետեւանքներով»։
Ավելի վաղ Հնդկաստանի ԶՈւ-ն մտցրել էր Նյու Դելիում շինաշխատանքների ժամանակավոր արգելք, ինչպես նաեւ արգելել էր օգտագործել դիզելային գեներատորներ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Բացի այդ, նոյեմբերի 4-15-ը Հնդկաստանի մայրաքաղաքում գործում են սահմանափակումներ մասնավոր մեքենաների համար։ Օրացույցի զույգ օրերին թույլատրվում է օգտագործել միայն զույգ համարանիշերով մեքենաներ, իսկ կենտ օրերին՝ կենտ համարանիշերով։ Բացառություններ գործում են կանանց համար, որոնք միայնակ են երթեւեկում, ինչպես նաեւ այն մեքենաների համար, որոնք երեխաներին տանում են դպրոցներ եւ բերում այնտեղից։ Քաղաքի իշխանությունները չեն բացառում, որ այս սահմանափակումները կարող են երկարացվել նաեւ նոյեմբերի 15-ից հետո։
Նոյեմբերին մթնոլորտի որակը Նյու Դելիում, որն առանց այդ էլ աշխարհի ամենակեղտոտ մայրաքաղաքներից մեկն է համարվում, կտրուկ վատանում է։ Օդում քանիցս աճում է 2,5 մկմ տրամագծով (PM2,5) մանր դիսպերսիոն մասնիկների խտությունը։ Հիմնական պատճառն այն է, որ աշնանը գյուղացիներն սկսում են այրել խոզանը Նյու Դելիի շրջակա եւ հարեւան նահանգների հնձված դաշտերում, եւ այդ ծուխը առաջ է բերում օդի չափազանց մեծ աղտոտվածություն քաղաքում՝ այն պատելով անթափանց թունամշուշով։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, կիրակի Օդի որակի ինդեքսը (AQI) այստեղ պարզապես անհնար է եղել չափել, քանի որ փողոցներում տեղադրված եռանիշ գրանցասարքերը լռվել-մնացել էին 999 ցուցանիշի վրա (0-50 նորմի դեպքում)։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են