Թուրքամետ զինյալները Սիրիայում գնդակոծել են ամերիկյան շարասյունը
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը տեղեկացրել է, որ թուրքամետ ուժերը Սիրիայում գնդակոծել են ամերիկացի զինվորականների շարասյունը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
«Ամերիկյան կողմը հաղորդում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման կազմի մեջ մտնող թրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող Թել Թամեր բնակավայրից 6 կմ դեպի արևմուտք ընկած տարածքից նոյեմբերի 3-ին կրակ է բացվել M4 մայրուղով Իրաքի սահմանի ուղղությամբ շարժվող ամերիկյան զինվորների շարասյան վրա։ Կորուստներ չկան», - նշել է Բրենկովը։
Նա հավելել է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուս զինվորականները հրադադարի խախտման 31 դեպք են արձանագրել։ Զինյալները հիմնականում թիրախավորել են Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ և Համա նահանգներրի բնակավայրերը։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց