Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է երկրի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները
Թեհրանի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները վկայում են հուսահատության եւ դիվանագիտությամբ իր նպատակներին հասնելու անընդունակության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այդպիսի գործողությունները վկայում են միայն հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու այդ ռեժիմի անընդունակության մասին»,- Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Մուսավին: Նրա խոսքով՝ «ԱՄՆ հավատարմությունը միակողմանի սահմանափակումներին այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակապես պասիվ, որոնք ունակ են միայն անհեթեթ պատժամիջոցների»:
Երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Թեհրանի դեմ պատժամիջոցային ցանկի ընդլայնման մասին՝ դրա մեջ ներառելով Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը, ինչպես նաեւ երկրի 9 քաղաքացիների, որոնց թվում է երկրի հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին եւ Իրանի իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Ցուցակում է մասնավորապես Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց