Ռուսական հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է «Քրդստանի» քարտեզը (լուսանկար)
Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական հեռուստաընկերության եթերով ցուցադրված քարտեզը, որի վրա գրված է եղել «Քրդստան»:
Ռուսաստանի պետական «Rossiya 1» հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփիչ լրատվական հաղորդման ընթացքում ցուցադրվել է «Քրդստանի» քարտեզը, որում ներառված են նաև ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավ-արևելյան շրջանները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքների մի զգալի մասը:
Ավելի վաղ` նոյեմբերի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Rossiya 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր. «Քրդական հարցից չեք կարող փախչել, Թուրքիայում բազմաթիվ քրդեր են ապրում»:
Թուրքական աղբյուրը պնդել է, որ նման քարտեզը անտեսում է Թուրքիայի «տարածքային ամբողջականությունը»:
Բացի այդ` տվյալ քարտեզում ընդգրկված են Իրաքի, Սիրիայի և Իրանի տարածքների որոշ հատվածներ:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց