Սիցիլիայում անվճար տներ են առաջարկում
Իտալիայի որոշ քաղաքներում վերջին տարիներին գործում է ընդամենը մեկ դոլարով տների վաճառքը՝ կրճատվող համայնքների կյանքին շունչ հաղորդելու համար, հայտնում է CNN-ն:
Այդպիսի վերջին ուղղություններից են Նեապոլի մոտ գտնվող Ցունգոլի փոքրիկ կոմունան եւ Սիցիլիայում Սամբուկա քաղաքը: Սակայն Կամմարատա համայնքն ավելի հեռուն է գնացել, որտեղ տներն առաջարկվում են բացարձակապես անվճար:
Հեռուստաալիքը նշում է, որ ամեն ինչ պայմանավորված է քաղաքապետ Վինչենցո Ջիամբրոնեի գործոնով, որը վերջին 3 տարին անցկացրել է տների տերերին համոզելով իրենց լքված կացարանները նորեկներին տալ անվճար:
Ջիամբրոնեի խոսքով՝ հիմա քաղաքում գրեթե 10 լքված քարից տուն կա, իսկ ապագայում դրանց թիվը կավելանա:
Քաղաքապետը հայտարարում է, որ իր համար ցավալի է տեսնել, թե ինչպես է դատարկվում եւ ավերակների վերածվում երկրի պատմական կենտրոններից մեկը:
Նոր «անվճար» գնորդներին, բնականաբար, որոշակի պահանջներ են ներկայացվում. նրանք պետք է գնելու պահից 3 տարում վերանորոգեն անշարժ գույքը եւ 5 հազար եվրոյի (4300 դոլար) դեպոզիտ վճարեն, որը կվերադարձվի աշխատանքների ավարտից հետո:
Պոտենցիալ գնորդները նաեւ պետք է ներկայացնեն համապատասխան գույքի վերանորոգման հստակ առաջարկ:
Նախապատվություն կտրվի փոքր երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքներին: Շենքերը կարող են ծառայել ոչ միայն որպես կացարան. գնորդներն իրավունք ունեն բացելու հյուրանոցներ, ռտեստորաններ եւ բարեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց