Շոտլանդիայում զանգվածային ցույց է անցկացվել՝ հանուն Մեծ Բրիտանիայից անկախացման
Գլազգոյում շուրջ 20 000 մարդ մասնակցել է հանուն Շոտլանդիայի անկախության անցկացված ցույցին: Ինչպես ներկայացնում է Deutsche Welle-ն, միջոցառման կազմակերպիչներից մեկը դարձել է շոտլանդական կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը:
Վերջինս ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններում Բորիս Ջոնսոնի պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում Շոտլանդիան կլքի «եվրոպական ժողովուրդների ընտանիքը»: Ստերջենի խոսքով՝ նման ելքի պարագայում անկախությունը Մեծ Բրիտանիայից կլինի լավագույն այլընտրանքը:
Շոտլանդիայի վարչապետը նշել է, որ մինչև Սուրբ Ծնունդն անհրաժեշտ է ևս մեկ անկախության հանրաքվե իրականացնել: Բորիս Ջոնսոնն, իր հերթին, հայտարարել է, որ թույլ չի տա նոր հանրաքվեի անցկացում, քանի դեռ զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հարցով առաջին հանրաքվեն անցկացվել է 2014 թվականին, երբ շոտլանդացիների 55 տոկոսը դեմ քվեարկեց անկախացմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց