Ստոլտենբերգի խոսքով, Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, Սիրիայում ձեռնարկված գործողությունների պատճառով Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի: Այս մասին դաշինքի ղեկավարն ասել է գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն անդամ պետությունների հեռացման մեխանիզմ չունի. - «Ի տարբերություն ԵՄ-ի՝ մենք մասնակիցների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունենք: Հյուսիսատլանտյան դաշինքն այն հարթակն է, որտեղ անդամ պետությունները կարող են մտքերի ազնիվ և բաց փոխանակություն կազմակերպել», - նշել է Ստոլտենբերգը:
Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժը և Ազատ սիրիական բանակը Սիրիայի հյուսիսում սկսել են «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։
Երեկ ռուս-թուրքական առաջին պարեկային խմբերը սկսել են ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Թուրք և ռուս զինվորականների խմբերի առաջին հանդիպումը կայացել է նոյեմբերի մեկին Ալ-Դարբասիա սահմանային անցակետում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի