Իտալական Կամարատա քաղաքում անվճար տներ են առաջարկում՝ նոր բնակիչների գրավելու համար
Վերջին տարիներին մի շարք իտալական քաղաքներում սկսել են տներ վաճառել ընդամենը մեկ դոլարով՝ բնակելի համայնքներն ամայանալուց փրկելու համար:
Ինչպես հայտնում է CNN-ը, նրանց թվին ևս մեկ սիցիլիական քաղաք է ավելացել՝ Կամարատան, որտեղ տներն առաջարկում են ոչ թե գնել 1 դոլարով, ինչպես մյուսների դեպքում, այլ ամբողջովին անվճար են տրամադրում: Փորձելով հայրենի քաղաքը փրկել ամայացումից՝ քաղաքապետ Վինչենցո Ջիամբրոնին երեք տարի շարունակ համոզում է սեփականատերերին, որոնք վաղուց լքել են իրենց հայրենի տները, դրանք հանձնել նոր բնակիչների:
«Չեմ կարող տեսնել, թե ինչպես է այս հնագույն, շքեղ ու պատմական քաղաքը դատարկվում և վերածվում ավերակների: Դա ցավ է պատճառում ինձ»,- ասել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ տան տերերը հեռացել են և հրաժարվում են վերանորոգել հնացած կացարանները, ինչը «խոր սպի է թողնում քաղաքի պատկերի վրա»:
Քաղաքապետի խոսքով՝ մոտ մեկ տասնյակ դատարկ տներ կան, որոնք հասանելի են ներկա պահին, հետագայում կլինեն նորերը:
Տունը ստացողները կպարտավորվեն վերանորոգել այն երեք տարվա ընթացքում և 5000 եվրո կանխավճար մուծեն, որը կվերադարձվի, երբ գործն ավարտված լինի:
Բացի այդ, նշվում է, որ երեխաների հետ այնտեղ տեղափոխվող երիտասարդ ընտանիքներին 1000 եվրոյի բոնուս կհատկացվի: Ի դեպ, թույլատրվում է տունը ցանկացած վերափոխության ենթարկել՝ դարձնել հյուրանոց, խանութ կամ ռեստորան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց