ԱՄՆ-ում դպրոցի տնօրենին հեռացրել են Հելոուինին Հիտլերի կերպարանքով աշակերտի հանդես գալու պատճառով
Ամերիկյան Յուտա նահանգի Կրկսայդ քաղաքի տարրական դպրոցի տնօրենին պաշտոնից ազատել են այն բանից հետո, երբ Հելոուինի ժամանակ աշակերտներից մեկին թույլ են տվել Հիտլերի համազգեստով հանդես գալ, գրում է Independent-ը
Բացի այդ, հետաքննության ժամանակ հեռացվել է նաեւ ուսուցչուհին։
Հիտլերի կերպարանքով հանդես եկած աշակերտի լուսանկարը հայտնվել է Facebook-ում եւ քննադատության ալիք բարձրացրել։ Օգտատերերը գրել են ազգային փոքրամասնություններին ներկայացնող աշակերտների առջեւ նացիստական ողջույնի անթույլատրելիության մասին։
Իր վրդովմունքն է հայտնել նաեւ Յուտայի հրեաների միացյալ ֆեդերացիան, որը դատապարտել է այդ համազգեստով աշակերտի հանդես գալը եւ խնդրել է տնօրենին ու ուսուցիչներին հորդորել ծնողներին, որպեսզի նրանք խուսափեն երեխաներին նման վիրավորական համազգեստ հագցնելուց։
«Համարյա բոլոր հրեաներն ու ամերիկացիները Հիտլերին եւ նացիստական խորհրդանշանը համարում են ատելության, ռասիզմի եւ մարդկության դեմ հանցագործությունների արտահայտության վատագույն վկայություն։ Երեխային Հիտլերի համազգեստ հագցնելը անընդունելի եւ վիրավորական է, եւ այն երբեք չպետք է առաջարկվի, թույլատրվի կամ հնարավոր համարվի»,- իր հայտարարության մեջ նշել է կազմակերպությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց