Մալազիան Եվրոպային սպառնացել է ռուսական ինքնաթիռներ գնել
Մալազիայի վարչապետ Մահաթհար Մոհամադը հայտարարել է, որ Եվրամիության կողմից մալազիական արմավենու յուղի գնումից խուսափելու դեպքում Մալազիան կհրաժարվի եվրոպական օդանավերի գնումից՝ փոխարենը ձեռք բերելով ռուսականը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին:
«Եթե դուք նվազեցնում կամ արգելում եք արմավենու յուղի ներմուծումը, մենք նույնպես քայլեր կձեռնարկենք և չենք գնի ձեր ապրանքը: Մենք կգնենք ռուսական ինքնաթիռներ, այլ ոչ՝ եվրոպականը»,- հայտարարել է Մոհամադը:
Այս մասին Մալազիայի կառավարության ղեկավարը խոսել է Հարավ Արևելյան Ասիայի երկրների միության ներդրումային գագաթնաժողովի ժամանակ: Մոհամադը նաև տարածաշրջանի երկրներին կոչ է արել միևնույն կոշտ դիրքորոշումն ընդունել Եվրոպայի հանդեպ:
Եվրամիության՝ արմավենու յուղի ներմուծման հավանական արգելքի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա սկզբին, երբ Եվրախորհրդարանը այս գաղափարը ներառել է էներգետիկ շուկայի բարեփոխումների փաթեթի մեջ: Մալազիան Ինդոնեզիայի հետո աշխարհում արմավենու յուղի երկրորդ արտահանողն է:
Ավելի վաղ՝ հոկտեմբեր ամսին, ռուս-մալազիական տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հարցերով հանձնախումբը քննարկել է Մալազիայի՝ Ռուսաստանից МиГ-35 և Як-130 ինքնաթիռների գնման հարցը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի