Ֆրանսիային է մոտենում «Ամելի» փոթորիկը
«Մետեո Ֆրանս» ազգային մետեորոլոգիական ծառայությունը Ֆրանսիայի արեւմուտքում 3 դեպարտամենտներում «Ամելի» փոթորկի մոտենալու կապակցությամբ եղանակային վտանգավորության ամենավերջին՝ նարնջագույն մակարդակ է հայտարարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ամելի» փոթորիկը այս գիշեր կմոտենա ատլանտյան ափին եւ կուղեկցվի ուգժին քամիներով՝ ասվում է նախազգուշացման մեջ:
Ակնկալվում է, որ 01:00-ից Վանդեյա, Ծովամերձ Շարանտա եւ Ժիրոնդա դեպարտամենտների տարածքում քամու ուժգնությունը կհասնի 30-36 մ/վ եւ 27-30 մ/վ առանձին հատվածներում: Հարեւան Դե-Սեւր, Շարանտա, Լանդեր եւ Վերին Վիեննա դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգավորության դեղին մակարդակ, քամու ուժգնությունը՝ 25-27 մ/վ:
Մոտակա 36 ժամվա ընթացքում բոլոր նշված դեպարտամենտներում սպասվում են 30-50 մմ տեղումներ: Ակնկալվում է, որ իրավիճակը կբարելավվի կիրակի ժամը 06:00-ից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց