Ռադայի պատգամավորը նիստի ժամանակ արտասվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Աննա Սկորոխոդը արտասվել է խորհրդարանի նիստի ժամանակ, երբ նրա գործընկերներն անտեսել են գազատրանսպորտային համակարգի անբանդլինգի (ակտիվների բաժանում) օրինագծում իր առաջարկած ուղղումները, հայտնում է «Ուկրաինական պրավդան»:
«Գիտեք, այնպիսի տպավորություն է, թե մեզ մոտ մինչ-որ ծաղր ու ծանակ է տեղի ունենում: Եթե ես ասել եմ, որ ցանկանում եմ անցկացնել իմ ուղղումները, նշանակում է՝ ես ցանկանում եմ անցկացնել իմ ուղղումները: Այլ ոչ թե, որ ինչ-որ մեկը մոտենա ինձ ու ասի. «Դադրեցրու դրանք ներկայացնել»,- հայտարարել է Սկորոխոդը՝ զգացումները չթաքցնելով:
Արդյունքում Սկորոխոդի ուղղումները քվեարկության են դրվել, բայց պատգամավորները չեն աջակցել:
Նախօրեին Գերագույն ռադան ամբողջությամբ ընդունել էր №2239-1 օրինագիծը, որը Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի անկախ օպերատորի ստեղծման համար անհրաժեշտ մի շարք փոփոխություններ է կատարում: Օրինագծին կողմ էր արտահայտվել 341 պատգամավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց