Ռուսաստանը լրացուցիչ շուրջ 300 մարդ և 20 նոր զրահամեքենա է ուղարկել Սիրիայի հյուսիս
Ռուսաստանը լրացուցիչ շուրջ 300 մարդ և 20 նոր զրահամեքենա է ուղարկել Սիրիայի հյուսիս, որտեղ ռազմական ոստիկանությունը թուրքական կողմի հետ համատեղ պետք է սկսի սահմանամերձ շրջաններում պարեկությունը, հաղորդում է ria.ru-ն:
Ամեն օր ռուս ոստիկանները կանցնեն ոչ պակաս, քան տասը բնակավայրով: Այժմ մշակվում են համատեղ վերահսկողության ուղիները:
Նախատեսված վայրերում ռուսական «Տիգր» զրահամեքենան կդիմավորի թուրքական շարասյունը, որից հետո կսկսվի պարեկությունը: Հաղորդվում է, որ պարեկային հինգ ժամվա ընթացքում պետք է հաղթահարել մոտ 150 կիլոմետր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս-թուրքական պարեկության մեկնարկը նախատեսված է ուրբաթ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին, որն ուղղված էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած` 150 ժամվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում կիրականացվի ռուս-թուրքական համատեղ պարեկություն:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի