Ռումինացի հայտնի երգչուհի Իննան իր հոգեբանի և թիկնապահի հետ միասին անհետացել է Մոսկվայում
Մոսկվայում անհետացել է ռումինացի հայտնի երգչուհի Իննան, որը Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել մեկ շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Իրավապահ մարմիններին դիմած երգչուհու ծանոթն անհանգստացել է, երբ չի կարողացել կապ հաստատել Իննայի հետ: Ոստիկաններին նա հայտնել է, որ Իննայի հետ միասին անհետացել են նաև նրա թիկնապահ-վարորդը, հոգեբանն ու երաժիշտներից մեկը:
Երգչուհու ծանոթը ենթադրել է, որ Իննային կարող էին ալկոհոլ հյուրասիրել զվարճանքի կենտրոններից մեկում, ապա գողանալ նրա իրերը, քանի որ երգչուհին «թեև բավական խելացի է, սակայն շատ է վստահում» բոլորին: Ոստիկանությունը պարզում է հանգամանքները:
Իննան Բուխարեստից Մոսկվա էր ժամանել հոկտեմբերի 26-ին և կանգ էր առել տեղի հյուրանոցներից մեկում: Նա պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ, սակայն դադարել էր պատասխանել ծանոթի հեռախոսազանգերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց