Դուբայի շեյխից փախած արքայադուստր Հայան դիվանագիտական անձեռնմխելիություն է ստացել. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Ամիսներ առաջ Հորդանանի արքայադուստր Հայան փախել էր ամուսնուց՝ Դուբայի շեյխ Մուհամեդից: Այս բոլոր ամիսների ընթացքում արքայադստեր կյանքը վտանգի տակ է եղել, սակայն այժմ՝ դիվանագիտական անձնագիր ստանալուց հետո, դաժան ամուսինը չի կարող նրան վնասել, գրում է woman.ru-ն:
Ամռանը հայտնի էր դարձել, որ Դուբայի կառավարչի կինը՝ արքայադուստր Հայան, փախել է ԱՄԷ-ից՝ երեխաների հետ: Իր հետ արքայադուստրը վերցրել էր նաև մոտավորապես 40 միլիոն դոլար գումար՝ նոր վայրում հիմնավորվելու համար:
Արքայադուստր Հայային հաջողվել էր փախչել Եվրոպա: Ըստ տեղեկությունների՝ վերջին ժամանակներս նա գտնվում է Լոնդոնում:
Այս ամբողջ ժամանակահատվածում ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են տարածվել, որ շեյխն ամեն ինչ անում է, որ Մեծ Բրիտանիան ետ վերադարձնի կնոջն ու երեխաներին:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, սակայն, զիջումների չեն գնացել այս հարցում: Այնուամենայնիվ, արքայադուստր Հայան չէր կարող ամուսնուց փախչել ամբողջ կյանքի ընթացքում: Ամուսնուց փախուստը սոսկ քմահաճույք չի եղել:
Այս պատճառով Հայայի եղբայրը՝ Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը, մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի քրոջն ընդգրկեն երկրի դիվանագետների ցանկում:
Նշված կարգավիճակը թույլ է տվել Հայային և երեխաներին դիվանագիտական անձեռնմխելիություն, այսինքն՝ այլ երկրում հատուկ իրավունքներ և անվտանգության երաշխիքներ ստանալ:
Օրերս բրիտանական The Times պարբերականը հայտնել էր, որ թագավորական ընտանիքի անդամը պաշտոնապես դասվում է դիվանագետների ցանկում: Արքայադուստր Հայան նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հորդանանի դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնում: Հայան նախկինում էլ զբաղվել է հասարակական գործունեությամբ և հետևել քաղաքական և սոցիալական իրադարձություններին, այնպես որ, ամենայն հավանականությամբ, կկարողանա կատարել իրեն վերապահված պարտականությունները:






















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի