Մոսկվայում հայ պլաստիկ վիրաբույժը վնասել է հայ աղջկա գանգոսկրը և մեկուսարանից ազատվելուց հետո փախուստի դիմել
Մոսկվայի կլինիկաներից մեկի նախկին պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, ում կողմից 2018 թվականին իրականացված պլաստիկ վիրահատության հետևանքով երիտասարդ աղջիկը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել, մեկուսարանից ազատվելուց հետո փախուստի է դիմել, գրում է ТАСС-ը՝ հղում անելով տուժողի փաստաբանի տեղեկատվությանը:
«Ստեփանյանը վերջերս էր ազատվել մեկուսարանից՝ երկրի սահմանները չլքելու մասին ստորագրությամբ և օրինակելի վարք դրսևորելու պայմանով, սակայն մեկուսարանից ազատվելուց հետո անմիջապես փախուստի է դիմել»,- ասել է տուժողի՝ Կարոլինա Սարգսյանի փաստաբանը:
Փաստաբանը նաև նշել է, որ ծանոթացել է փորձաքննության եզրակացության հետ, ինչը հաստատել է կլինիկայի աշխատակիցների՝ վիրաբույժի, անեսթեզիոլոգի և կլինիկայի ղեկավարի մեղքը՝ աղջկա առողջությանը ծանր վնաս հասցնելու հարցում:
Տուժողի փաստաբանը հավելել է, որ անձնակազմի գործողությունների և աղջկա վիճակի միջև ուղիղ պատճառահետևանքային կապ կա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Կարոլինա Սարգսյանը դիմել էր պլաստիկ վիրահատության՝ քիթը «փոքր-ինչ շտկելու նպատակով», սակայն գանգոսկրի վնասվածք է ստացել և ստիված է մինչ օրս հետվիրահատական բուժում ստանալ:
Մյուս երկու կասկածյալները՝ կլինիկայի տնօրեն Գյուլնարա Շահը և անեսթեզիոլոգ Լև Խիտրինը, տնային կալանքի տակ են: Վերջինիս անունը կապվում է մեկ այլ կասկածելի պատմության հետ, որ տեղի է ունեցել «Մելանժ» պլաստիկ վիրաբուժության կլինիկայում, որտեղ վիրահատությունից հետո մահվան դեպքեր հաճախակի են գրանցվել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի