Զիմբաբվեում 11-ամյա աղջիկը ցատկել է կոկորդիլոսի գլխին, վնասել նրա աչքերը՝ փրկելով ընկերուհու կյանքը
Զիմբաբվեում 11-ամյա աղջիկն արել է այն, ինչ չափահաս մարդկանցից շատերն ի զորու չէին լինի անել. նա, կոկորդիլոսի գլխին ցատկելով, փրկել է ընկերուհու կյանքը, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռեբեկա Մունկոմբվե անունով աղջնակը վազել է մոտակա գետը, երբ լսել է իր 9-ամյա ընկերուհու՝ Լատոյա Մուվանի օգնության կանչերը, որին կոկորդիլոսը փորձել է ջուրը քարշ տալ:
«Գետից նոր էինք հեռացել, երբ լսեցինք Լատոյայի օգնության կանչը, որը լողում էր գետի ափին: Քանի որ յոթ երեխաներից ավագն էի, նրան փրկելու պարտավորություն զգացի»,- հայտնել է Ռեբեկան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկը ցատկել է ջուրը, բարձրացել է կոկորդիլոսի վրա և փորձել է վնասել կենդանու աչքերը, ինչի արդյունքում կոկորդիլոսը բաց է թողել Լատոյային:
«Երբ նա արդեն ազատ էր, նրա հետ լողացի մինչև գետի ափը, որտեղ մյուս երեխաները նրան ջրից դուրս բերեցին: Բարեբախտաբար, կոկորդիլոսը Լատոյային բաց թողնելուց հետո այլևս չհարձակվեց մեզ վրա»,- ասել է Ռեբեկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց